Աբխազիայի և Ռուսաստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել. զոհ կա (տեսանյութ)

Աբխազա-ռուսական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կա մահացած մարդ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Ռոբերտ Կիուտը։
Ժամը 18-ի սահմաններում Պսոու գետի երկայնքով փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի մասնակիցները վիրավորվել են, իսկ մի անցորդ սպանվել է։
Նախարարը պարզաբանել է, որ միջադեպի բոլոր մասնակիցները Աբխազիայի քաղաքացիներ են։ Դեպքի հանգամանքները այս պահին պարզվում են։
Ավելի ուշ հանրապետության ՆԳՆ-ն հայտնել է, որ փոխհրաձգությունը տեղի է ունեցել Պսոու անցակետում։ Արդյունքում մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել, այդ թվում՝ մեկ անչափահաս։ Բաժնի աշխատակիցները ձեռնարկում են օպերատիվ որոնողական աշխատանքներ՝ դեպքի հետ կապված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Տեսանյութը՝ այստեղ