Թուրքագետը Արարատ լեռան կտավն է նվիրել Կահիրեի համալսարանին և Սիրիայի դիվանագիտական ինստիտուտին

Թուրքագետը Արարատ լեռան կտավն է նվիրել Կահիրեի համալսարանին և Սիրիայի դիվանագիտական ինստիտուտին

Խորհրդանիշներ կան, որոնք հազարամյակներով ուղեկցում են ազգին և որևէ աշխարհաքաղաքական կամ ներքաղաքական վերադասավորում ի զորու չեն մոռացության տալ դրանք: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը․

«Վերջերս առիթներ եղան և´ հյուր լինելիս, և´ հյուր ընդունելիս մեր օտարազգի գործընկերներին նվիրել ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանի Արարատ լեռը պատկերող կտավը (Էրմիտաժում տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն), ինչպես նաև մեր սուրբ լեռան կտավների ալբոմները Կահիրեի համալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկանին և Սիրիայի ԱԳՆ դիվանագիտական ինստիտուտի տնօրենին»,- նշել է թուրքագետը։