Ասադը փորձել է բանակցել ապստամբների հետ իշխանության փոխանցման շուրջ. BILD
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը փորձել է բանակցել զինված ընդդիմության ներկայացուցիչների հետ իշխանության փոխանցման շուրջ։ Այս մասին գրում է Bild-ը։
Հաղորդվում է, որ Դոհայում դեկտեմբերի 7-ին բանակցություններ են վարվել Բաշար Ասադի հրաժարականի եւ նրա՝ Ռուսաստան փախուստի շուրջ։ Ենթադրվում էր, որ իշխանության փոխանցումից հետո Սիրիայում մարտերը պետք է դադարեցվեին, իշխանությունը կանցնի անցումային կառավարությանը, իսկ հետո՝ ապստամբներին։ Այն ժամանակ Սիրիայում իշխող առաջատար ուժը պետք է լիներ թուրքամետ աշխարհիկ «Սիրիական ազգային բանակը», այլ ոչ թե իսլամիստական «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը: Սակայն ծրագիրը չիրագործվեց, եւ Ասադը հեռացավ երկրից անհայտ ուղղությամբ։
Նոյեմբերի 28-ին հաղորդվել է, որ Սիրիայի զինված ընդդիմադիր խմբավորումները, այդ թվում՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի զինյալները, խոշոր հարձակում են սկսել կառավարական զորքերի դեմ Հալեպի նահանգի արևմտյան շրջաններում։ Գրավելով Հալեպ քաղաքը՝ հաջորդ մեկուկես շաբաթվա ընթացքում նրանք գրավեցին Հոմսը, Համան և մոտեցան Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին։ Բացի այդ, քրդական Սիրիայի դեմոկրատական ուժերը (SDF) վերահսկողության տակ են վերցրել Դեյր էզ Զոր քաղաքը։
Դեկտեմբերի 8-ի գիշերը ընդդիմադիր խմբերը գրավեցին Դամասկոսը։ Reuters-ի փոխանցմամբ՝ մեծ է հավանականությունը, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մահացել է ավիավթարի հետևանքով:
Սիրիայի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին մնացել է երկրում և հայտարարել է իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու պատրաստակամության մասին։
Ավելի վաղ սիրիական ընդդիմությունը գրավել էր Ասադի պալատը։
Զարգացումներին ավելի արագ հետևեք՝ այստեղ