Գերեվարված Գագիկ Ոսկանյանին Ադրբեջանը կալանավորելու որոշում է կայացրել

Գերեվարված Գագիկ Ոսկանյանին Ադրբեջանը կալանավորելու որոշում է կայացրել

Ադրբեջանի կողմից գերեվարված հայ պահեստազորային Գագիկ Ոսկանյանին Ադրբեջանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել․ այդ մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, ՀՀ ՊՆ-ն տեսանյութ հրապարակեց, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ: