Ընդդիմադիր պատգավամորներին մանդատից զրկելու հարցով այս փուլում ՔՊ-ն ՍԴ չի դիմի

Ընդդիմադիր պատգավամորներին մանդատից զրկելու հարցով այս փուլում ՔՊ-ն ՍԴ չի դիմի

Այսօր ժամը 18։30-ին նշանակված է ԱԺ խորհրդի նիստ ընդդիմադիր պատգավամորներին մանդատից զրկելու հարցով, ՍԴ դիմելու օրակարգով։

Սակայն MediaHub.am-ի տեղեկություններով, ՔՊ-ն որոշում ունի այս փուլում նման գործընթաց չսկսել։ ՔՊ-ն ՍԴ չի դիմի․ այս հարցը կարող է կրկին օրակակարգում ներառվել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Տեղեկությունը MediaHub.am-ը փորձեց ճշտել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանից, վերջինս հայտնեց․

«Մեր խմբակցությունը երկար նիստ է ունեցել, որի ընթացքում քննարկվում էր ընդդիմադիր պատգամավորներին պաշտոններից և մանդատներից զրկելու հարցը։ Նիստի ժամանակ որոշում է կայացվել՝ սկսել պաշտոններից զրկելու գործընթաց, միևնույն ժամանակ, այս փուլում մադատներից զրկելու գործընթաց չենք սկսի։ Չի բացառվել նաև, որ, ենթադրենք, մի քանի ամիս անց խմբակցությունը նորից քննարկի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցը։ Օրենքի ուժով հարցն այս խորհդի նիստում է. թե ինչ որոշում կկայացվի, կտեսնեք»։