Արդեն ավելի քան 2 միլիոն մարդ լքել է Ուկրաինան

Արդեն ավելի քան 2 միլիոն մարդ լքել է Ուկրաինան

Արդեն ավելի քան 2 միլիոն մարդ լքել է Ուկրաինան եւ մեկնել հարեւան երկրներ։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Սաֆա Մսելին։ Նա պարզաբանել է, որ նշված թվից 103 հազարն օտարերկրացիներ են։

Փախստականները հիմնականում մեկնել են Լեհաստան, Հունգարիա, Մոլդովա, Սլովակիա, Ռումինիա։ ՄԱԿ-ի տվյալներով՝ միգրանտների մոտ կեսը երեխաներ են։