Արմեն Գրիգորյանի մահը պետության, իշխող վարչակազմի պատասխանատվության ներքո է․ Զարուհի Հովհաննիսյան

Արմեն Գրիգորյանի մահը պետության, իշխող վարչակազմի պատասխանատվության ներքո է․ Զարուհի Հովհաննիսյան

«Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահը պետության, իշխող վարչակազմի պատասխանտվության ներքո է, նա գտնվել է պետության անմիջական հսկողության ներքո»։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։ 

Անդրադառնալով հայտարություններին, թե Արմեն Գրիգորյանը քաղբանտարկյալ էր` Զարուհի Հովհաննիսյանն ասաց, որ նման որակում չի կարող տալ, բայց  կալանքի հետ կապված  խնդիր եղել է։

«Այդ գնահատականը  չեմ կարող պնդել, բայց կալանքը որպես խափանման միջոց պետք է կիրառվի ծայրահեղ դեպքում, երբ անձը կարող է  խուսափել քննությունից, լքել երկիրը կամ խափանման միջոց չկիրառելու դեպքում  կարող է այլ անձի  առողջությանը և կյանքին վտանգ սպառնալ։ Այն մեղադրանքով, որը Արմեն  Գրիգորյանին էր  վերաբերում, կալանք կիրառելը անընդունելի էր»,-ասաց նա։ 

Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ ՔԿՀ–ներում առողջության իրավունքի պահպանման խնդիրներ կան։

Զարուհի Հովհաննսիսյանը նաև ասաց, որ ՔԿՀ–ում  այցել են Նարեկ Մանթաշյանին և հստակ է, որ ունի առողջական խնդիրներ։

«Գիտենք, որ ունի առողջական խնդիր կապված շաքարային  դիաբետի հետ, դեղորայքային որոշակի խնդիրներ կան, որը ՔԿՀ-ը չէր տրամադրում, ինքն էր բերում»,-ասաց նա։  Նշենք, որ Նարեկ Մանթաշյանը երեկ  սրտի հետ կապված խնդիրներով տեղափովել էր հիվանադանոց։

Հիշեցնենք, որ երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նախանական դատական նիստի ժամանակ մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Արմեն Գրիգորյանն անազատության մեջ է մայիսի 17-ից։

 

Անի Գևորգյան