Հերթական ՊԾ ծառայողի ավտովթարը՝ Աբովյան քաղաքում․ Shamshyan
Հոկտեմբերի 3-ին հերթական ավտովթարն է տեղի ունեցել ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկների կողմից Աբովյան քաղաքում։ Գրել է «Շամշյանը»։
Նշված գումարտակի 2-րդ վաշտի պարեկը, հավանաբար` սպան, Աբովյան քաղաքում բախվում է «BMW» մակնիշի ավտոմեքենային և երջանիկ պատահականությամբ զոհեր ու վիրավորներ չեն եղել, սակայն նշված գումարտակի որոշ պարեկներ կարծես հայտնված լինեն «կարմիր կովն իր կաշին չի փոխի» իրավիճակում։ Հերթական ծառայողական ավտոմեքենան վերածվեց մետաղե ջարդոնի։
Տեսնես արդյոք գոնե այս դեպքում ՊԾ պետ Ա․ Խուդինյանը խիստ կվերաբերվի, դեռևս հայտնի չէ։