Տպավորություն է, թե ՀՀ-ն վարչապետ չունի․ Աննա Մկրտչյանի հարցն անպատասխան մնաց (տեսանյութ)

Տպավորություն է, թե ՀՀ-ն վարչապետ չունի․ Աննա Մկրտչյանի հարցն անպատասխան մնաց Տպավորություն է, թե ՀՀ-ն վարչապետ չունի։ Այս մասին այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ խոսելով արտաքին մարտահրավերների, սոցիալտնտեսական վիճակի վատթարացման մասին։

Պատգամավորը նշեց, որ երբ այս հարցերը բարձրաձայնում է՝ պատասխանող կողմ չի լինում։ Մկրտչյանը մեջբերեց իշխանական պատգամավորների այն հայտարարությունները, որտեղ վերջիններս չեն կարևորում Արցախի խնդիրները։ «Շարունակում եմ անհույս փորձերս և ենթադրյալ պատասխանողին ասում եմ՝ արդյոք գո՞հ է իր հանձնարարականների կատարումներից, արդյոք այդ հանձնարարականների մեջ հենց նման արտահայտությունների բարձրաձայնումը և հայ հասարակության մոտ դրանք արդեն սովորական դարձնե՞լն է մտել։ Իմ կարծիքով՝ ամեն դեպքում հանձնարարականներ կատարողները խճճվել են » ,-ասաց նա և առաջարկեց, որ ԱԺ ամբիոնից բանավոր հանձնարարություններ անել, որպեսզի հանձնանարություն կատարողները և ՀՀ-ն ավելի հստակ հասկանան, թե ինչ են ուզում իրենցից։

Մանրամասները՝ տեսանյութում
 

Լիաննա Թորոսյան