Ինչպե՞ս պայքարել գլխացավի դեմ․ բժշկի խորհուրդը

Ինչպե՞ս պայքարել գլխացավի դեմ․ բժշկի խորհուրդը

Բժշկական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Շիշոնինը պարզ վարժություններ է անվանել գլխացավի դեմ պայքարելու համար։ Գրել է «Аргументы и факты»-ն։

Բժիշկը խորհուրդ է տվել «Շրջանակ» վարժությունը։ Այն իրականացնելու համար հարկավոր է աջ ձեռքը դնել ձախ ուսին և փորձել կզակ հասցնել աջ ուսին: Սրանից հետո պետք է պարանոցի ձախ կողմում լարման կետ գտնել և ձեռքով մերսել այս հատվածը վերևից ներքև՝ մինչև վզնոցը։

Հաջորդ վարժությունը «Նայելով երկնքինն» է։ Դա անելու համար պետք է գլուխը թեքել դեպի աջ, իսկ ձախ թեւը քաշել մարմնի երկայնքով: Վերջին վարժությունը, որը խորհուրդ է տվել Շիշոնինը, «Նայիր երկնքինն» է: Դա անելու համար հարկավոր է գլուխը հնարավորինս կողք թեքել և կզակ վեր քաշել: Այս դեպքում պետք է աշխատել գլուխը հետ չթեքել։

Ըստ նրա՝ այս համալիրը պետք է անել օրական 10 րոպե։