Օձունի երկու մանկապարտեզներն էլ փակվել են․ ո՞րն է պատճառը

Օձունի երկու մանկապարտեզներն էլ փակվել են․ ո՞րն է պատճառը

Մի քանի օր համացանցում լուրեր են տարածվում, թե Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի Օձուն վարչական շրջանի երկու մանկապարտեզները փակվել են։ Որպես պատճառ նշվում էր, թե մանկապարտեզների տարածքների վրա ինչ-որ մարդիկ աչք ունեն և ուզում են սեփականացնել դրանք։

Թեմայի հետքերով MediaHub-ը զրուցեց նախ Ալավերդի խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արկադի Թամազյանի հետ, որը չհերքեց տարածվող լուրերը, թե մանկապարտեզները փակվել են։

«Սանհանգույցը խնդիր ուներ, վերանորոգման համար փակել են մի մանկապարտեզը։ Հիմա վերանորոգման աշխատանքներ են, որից հետո մանկապարտեզը պիտի վերաբացվի։ Ես այդպիսի տեղեկություն ունեմ»,- մեզ հետ զրույցում ասաց Թամազյանը։

Օձունի նախկին համայնքապետ Արսեն Տիտանյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ համայնքի երկու մանկապարտեզներն էլ հիմա փակված են, վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։

«Մեկում սանհանգույցի խնդիր էր, մյուսում՝ ՍԱՏՄ-ն էր, կարծեմ, խախտում գտել, հիմա մեկ ամսով երկու մանկապարտեզներն էլ փակ են»,- ասաց Տիտանյանը։

Նա նշեց նաև, որ երկու մանկապարտեզները միասին սպասարկում են 150 սանի։

Նարե Գնունի