Կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակը՝ մետրոյում. MediaHub-ի ֆոտոշարք

Կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակը՝ մետրոյում. MediaHub-ի ֆոտոշարք

Վերջին մեկ-երկու տարիներին Երևանի մետրոպոլիտենն աչքի է ընկնում տարատեսակ մշակութային միջոցառումների կազմակերպմամբ: Ցուցահանդեսներ, համերգներ, անժամանակ հեռացած սիրելի երգիչների երաժշտության օրեր...

Մետրոպոլիտենի ղեկավարության կրեատիվ այս քաղաքականությունն ուղղված է, ըստ ամենայնի, նրան, որ փորձեն ստորգետնյա աշխարհից ամեն օր օգտվող երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին շեղել առօրյա հոգսերից ու թեկուզ մի քանի րոպեով ավելի մոտեցնել արվեստին:

Հերթական միջոցառումը մեկնարկեց այսօր. «Երիտասարդական» կայարանում կազմակերպվել է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված արխիվային նյութերի ցուցահանդես: MediaHub-ի ֆոտոլրագրող Գեղամ Մկրտչյանի ֆոտոխցիկը ֆիքսել է ցուցահանդեսի բացումը:

Գտե՛ք ձեզ մեր լուսանկարներում: