Իսրայելն արգելել է Ուկրաինային հակատանկային հրթիռների մատակարարումը

Իսրայելն արգելել է Ուկրաինային հակատանկային հրթիռների մատակարարումը

Իսրայելը մերժել է ԱՄՆ-ի խնդրանքը և Բեռլինին թույլ չի տվել Ուկրաինային մատակարարել Գերմանիայում արտադրված հակատանկային հրթիռներ, որոնք պատրաստվել են իսրայելական տեխնոլոգիաներով և իսրայելական արտոնագրերով. հայտնում է Axios հարթակը՝ վկայակոչելով ամերիկյացի և իսրայելցի պաշտոնյաներին։

Իսրայելի պաշտպանության նախարարության բարձրաստիճան ղեկավար Ամիր Էշելը երկու շաբաթ առաջ այցելել էր Վաշինգտոն ԱՄՆ-ի և Իսրայելի միջև անվտանգության շուրջ համագործակցության հարցեր քննարկելու համար։ Քաղաքականության հարցերով ԱՄՆ Պաշտպանության նախարարի տեղակալ Քոլին Քալի հետ հանդիպման ժամանակ ամերիկյան կողմը բարձրացրել էր Ուկրաինային զենք մատակարարելու հարցը։ Խոսքը Spike հակատանկային հրթիռների մասին է։ Հրթիռներն արտադրվում են Գերմանիայում՝ Իսրայելին պատկանող գործարանում։ Ըստ արտոնագրի՝ դրանց տրամադրումը երրորդ կողմին պետք է համաձայնեցվի Իսրայելի հետ։

Ըստ լրատվամիջոցի՝ Էշելը մերժել է Կալի խնդրանքը՝ ասելով, որ Իսրայելը Ուկրաինային կտրամադրի միայն ոչ մահաբեր ռազմական սարքավորումներ։ Իսրայելական աղբյուրը պարզաբանել է, որ Ուկրաինային հակատանկային հրթիռների տրամադրումը կարող է հանգեցնել նրան, որ Ռուսաստանը վնաս հասցնի Սիրիայում Իսրայելի անվտանգության շահերին։