Վահան Քերոբյանն արձակուրդը վայելում է Աբու Դաբիում

Վահան Քերոբյանն արձակուրդը վայելում է Աբու Դաբիում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն աձրակուրդում է։ Վարչապետի որոշմամբ՝ նրան հոկտեմբերի 24-28-ը հանգիստի իրավունք են տրամադրել։

MediaHub.am-ի տեղեկություններով՝ Քերոբյանն իր հանգիստը վայելում է Աբու Դաբիի հինգաստղանի հյուրանոցներից մեկում՝ «Խալիդիայում»։


Նշենք, որ այս օրերին, հատկապես, Քերոբյանի «պահանջարկը» մեծացել է։ Ամեն օր զանգեր ենք ստանում հայ վարորդրեներից, որոնք իրենց բեռնատարերով տասն օրից ավելի կանգնած են ռուս-վրացական սահմանին, և արդեն հույս էլ չունեն, որ այդտեղից շարժվելու են։ Նրանք պահանջում են, որ գոնե Էկոնոմիկայի նախարարն իրենց հետ կապ հաստատի, որևէ հույս տա, կամ գոնե ասի՝ ինչ է լինելու իրենց վերջը, արդյո՞ք ռուսների ու վրացիների հետ բանակցություններ տարվում են։

Փաստորեն, առնվազն երեք օր Քերոբյանը դեռ անհասանելի կլինի, եթե վաղն էլ վերադառնա, ապա դրան հաջորդող երկու օրերը ոչ աշխատանքային են, ուստի հասանելի չի լինելու։

Նարե Գնունի