Սրանք իրենց համակիր ստրուկներին պիտի ցույց տան, որ արժանապատվություն ունեն․ Աթանեսյան

Սրանք արժանապատվություն չունեն, բայց իրենց համակիր-ստրուկներին պիտի ցույց տան, որ այդ արժանապատվությունը կա, դրա համար էլ այսպիսի քրեական գործեր են հնարում․ MediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ խոսելով իր պաշտպանյալ Նարեկ Մալյանի նկատմամբ հարուցված քրեական գործից։

«Այս գործն առանձնանում է նրանով, որ ցանկանում են պատժել Նարեկ Մալյանին, քանի որ այս իշխանության ողջ հանցավոր եղելությունն ու էությունը ցույց է տվել Մալյանը։ Նա քննադատում է, ըստ արմատի, թե որտեղից են սերում, որտեղից են գալիս եւ ինչ նպատակով են բերվել եւ ում կողմից։ Բնական է, որ չեն կարող հանդուրժել»,-նշեց Աթանեսյանը։

Փաստաբանն ասաց, որ Նարեկ Մալյանի նկատմամբ հարուցվել է 7 քրեական գործ, 4 դրվագ կարճվել է, 3 դրվագ միացվել է մեկ գործի մեջ։ 

Հիշեցնենք, որ այսօր Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Նարեկ Մալյանի «Չաուշեսկու» գործով հերթական դատական նիստը։ Նարեկ Մալյանը մեղադրվում է «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը Ազատության հրապարակում բեմադրելու համար։ Այն համարվել է բռնության կոչ։ 

Մանրամասն՝ տեսանյութում