Արթուր Վանեցյանը կարճատև այցով՝ առողջական հարցերով մեկնել է Եվրոպա․ Սոս Հակոբյան

Արթուր Վանեցյանը կարճատև այցով՝ առողջական հարցերով մեկնել է Եվրոպա․ Սոս Հակոբյան

MediaHub.am-ը Արթուր Վանեցյանի՝ արտերկիր մեկնելու վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերի մասին ճշտում կատարելու նկատակով, կապ հաստատեց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանի հետ։ Վերջինս նշեց, որ Արթուր Վանեցյանը կարճատև այցով՝ առողջական հարցերով մեկնել է Եվրոպա։

«Մեր թիմն ամբողջական կազմով մասնակցելու է այսօր նախատեսված համապետական հանրահավաքին:

Հարցին, թե արդյոք Արթուր Վանեցյանը Հայաստան վերադառնալուն պես շարունակելո՞ւ է պայքարը, խոսնակը պատասխանեց․

«Այո՛, պարոն Վանեցյանը Հայաստան վերադառնալու պես կշարունակի իր պայքարը»,- հավելեց Հակոբյանը։