Թրամփը հրամայել է, որ տրանսգենդեր կանայք իրենց պատիժը կրեն տղամարդկանց բանտերում

Թրամփը հրամայել է, որ տրանսգենդեր կանայք իրենց պատիժը կրեն տղամարդկանց բանտերում

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է, որ տրանսգենդեր կանայք իրենց պատիժը կրեն տղամարդկանց բանտերում։ Այս մասին գրել է The New York Times-ը։

Հրատարակության տվյալներով՝ դաշնային բանտերը համապատասխան հրաման են ստացել պետության ղեկավարից։

Փաստաթուղթը Թրամփի կողմից իր պաշտոնավարման առաջին օրը թողարկված լայնածավալ գործադիր հրամանի մի մասն է եղել, որը նպատակ ունի սահմանափակել պետության կողմից մարդու սեռի ճանաչումը ծննդյան պահին նրանց սեռով:

Տրանսգենդերների և բանտային իրավունքների պաշտպանները քննադատել են հրամանը՝ ասելով, որ դա վտանգի տակ կդնի նրանց: