Սրբազանին խրատներ տվողները. ՔՊ-ականները խրախճանք են կազմակերպել, մասնակցել է նաև Աննա Հակոբյանը (տեսանյութ)
![Սրբազանին խրատներ տվողները. ՔՊ-ականները խրախճանք են կազմակերպել, մասնակցել է նաև Աննա Հակոբյանը (տեսանյութ)](https://www.mediahub.am/uploads/images/2024/05/image_750x_6654d7576d98c.jpg)
Օր ու գիշեր Սրբազան պայքարի մասնակիցներին բարոյականություն քարոզելով, թե՝ ինչպե՞ս եք երթերի ընթացքում երաժշտություն միացնում, երբ ջրհեղեղի հետևանքով զոհեր ունենք, ՔՊ-ականներն իրենք են խրախճանք կազմակերպում, որին մասնակցում է նաև Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։
Այն էլ ինչ խորագրով՝ «Սև ու սպիտակ»։ Խրախճանքը տեղի է ունեցել այսօր ժամը 14։00-ին՝ Երևանի Տիչինայի փողոցում գտնվող սրահներից մեկում։
Թեև ՔՊ-ականներն ամեն ինչ արել են, որպեսզի այս խրախճանքի մասին տեղեկություն չտարածվի, դրա մասնակիցներին ստիպելով ջնջել իրենց սոցիալական էջերից քեֆ-ուրախության կադրերը, այնուամենայնիվ դա նրանց չի հաջողվել։
Ներկայացվող տեսանյութում հերթական անգամ լիուլի բացահայտվում է իշխանությունների իրական դեմքը։
Տեսանյութը՝ Սրբազան պայքարի տելեգրամյան ալիքից՝ այստեղ