Սակուրա են տնկում, որ քաղաքացիները գեղեցիկ նկարներ անեն ու «ֆեյսբուք» գցեն

Հինգ տարվա ընթացքում Երևանի քաղաքային իշխանությունը պետք է ապահովեր 500 հազար ծառի ու մինչև 1 միլիոն ծաղկի սածիլի տնկումը։ Մինչև 2022 թվականը ներառյալ արվել է գործի ընդամենը 10%-ը։ Իսկ այս տարվա ընթացքում մայրաքաղաքում տնկվելու է 150 սակուրա, որից 70-ն արդեն ձեռք է բերվել, ինչի համար քաղաքային բյուջեից ծախսվել է 4 մլն 934 հազար դրամ։

2023-ի ընթացքում նախատեսվում է մայրաքաղաքի տարբեր հատվածներում մինչև 2500 ծառ տնկել։ Այսպիոսով՝ իշխանությունը կկատարի իր նախընտրական ծրագրի մոտ 11 տոկոսը։ Բացի այդ, քաղաքապետարանը խոստանում է՝ սոսու և կաղնու սիրահարները ևս նկարվելու ու սոցցանցերում հրապարակում անելու հնարավորություն կունենան։

Մանրամասները՝ տեսանյութում։