Հասարակական շենքերի զուգարաններում տաք ջուրը կանջատեն

Հասարակական շենքերի զուգարաններում տաք ջուրը կանջատեն

Ֆրանսիայում հասարակական շենքերի զուգարաններում տաք ջուրը կանջատեն, իսկ քաղաքապետարանները 1 աստիճանով կիջեցնեն ջրի ջերմաստիճանը հանրային լողավազաններում՝ էներգիայի սպառումը նվազեցնելու ավելի լայն ծրագրերի շրջանակներում։

Le Parisien թերթը գրել է, որ միայն վարչական շենքերում տաք ջրի արտադրությունը կազմում է էլեկտրաէներգիայի վճարների 10 տոկոսը։