Գազ չի լինի մի շարք հասցեներում

Գազ չի լինի մի շարք հասցեներում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հակոբյան, Սայաթ-Նովայի, Կամոյի, Արաբկիր, Այվազովսկու, Ռ.Մելիքյան, Մուրացանի, Լագերի, Զ.Անդրանիկի և Նաիրի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 16 և 16ա շենքերի գազասպառողների գազամատակարարումը։

Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 21-ին ժամը 11:10-ից դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Գետափնյա փողոցի և հարակից տարածքների գազասպառողների գազամատակարարումը:

Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 21-ին ժամը 11:30-ից դադարեցվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 10 բազմաբնակարան շենքի, նշված փողոցի առանձնատների, Զորավար Անդրանիկի փակուղու գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Գազպրոմ Արմենիա