ԱՄՆ-ում ուժեղ ձնաբքի պատճառով հայտարարվել է արտակարգ իրավիճակ. կան զոհեր (տեսանյութ)

ԱՄՆ-ում ուժեղ ձնաբքի պատճառով հայտարարվել է արտակարգ իրավիճակ. կան զոհեր (տեսանյութ)

ԱՄՆ-ում փոթորկի պատճառով 1,5 միլիոն տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության:

Հզոր ձնաբուքի պատճառով՝ Սուրբ Ծննդյան նախօրեին, չեղարկվել է գրեթե 5500 չվերթ, բազմաթիվ ճանապարհներ արգելափակվել են։

Հաղորդվել է ութ մարդու մահվան մասին: Մի քանի նահանգներ արտակարգ դրություն են հայտարարել։

Ավելի ուշ, 46 ավտոմեքենա է բախվել. Վթարը տեղի է ունեցել Օհայոի մայրուղու վրա։ Ոստիկանությունը հայտնել է, որ առնվազն երեք մարդ զոհվել է, ևս մի քանիսը վիրավորվել են: Դեպքի վայրից մարդկանց տարհանել են ավտոբուսներով։ Բնակիչներին խնդրում են լինել զգույշ և մեքենա չվարել։