Որո՞նք են առողջության համար վնասակար մթերքները
ԱՄՆ-ում գիտնականները բանջարեղենի 47 տեսակ ուսումնասիրելուց հետո պարզել են, թե դրանցից որոնք են ավելի շատ թունավոր նյութեր պարունակում և վնասակար առողջության համար: Այդ մասին տեղեկացնում է podrobnosti.ua-ը:
Աճեցված պտուղների 70%-ի մեջ նրանք ավելի քան 230 պեստիցիդներ են հայտնաբերել, իսկ միայն մեկ ելակի մեջ՝ 20-ը:
Հետազոտության տվյալներով՝ սպանախի մեջ առկա պեստիցիդների քանակը երկու անգամ գերազանցել է մյուս բանջարեղեններում և մրգերում առկա քանակին: Ցուցակում են հայտնվել նաև դեղձը, բալը և խնձորը. այս բերքի 98%-ը ներառել է նվազագույնը 1 պեստիցիդ:
Էկոլոգիապես մաքուր բանջարեղենների և մրգերի առաջին հորիզոնականներն են զբաղեցրել ավոկադոն և եգիպտացորենը: Վերջիններին հաջորդում են արքայախնձորը, կաղամբը, սոխը, սառեցված ոլոռը, պապայան, ծնեբեկը, մանգոն, սմբուկը, կիվին, սեխը, ծաղկակաղամբը և բրոկոլին: