Արմեն Գրիգորյանը պետք է վերաբնակվի Աղավնոյում

Արմեն Գրիգորյանը պետք է վերաբնակվի Աղավնոյում

1,5 տարի ժամանակ ունենք լուծումներ գտնելու համար. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Բերձորի ու Աղավնոյի ճակատագրի մասին: Արմեն Գրիգորյանը դեմքի հանգիստ արտահայտությամբ խոսում է հայկական, հայաբնակ, հայ զինվորի արյան գնով ազատագրված տարածքները Բաքվին զիջելու մասին՝ «հուսադրելով» ՀՀ քաղաքացիներին, որ դեռ 1.5 տարի կա՝ Բերձորի և Աղավնոյի, Արցախը՝ ՀՀ-ին կապող ճանապարհի հարցերը լուծելու համար:

Ինչպես է տեսնում Արմեն Գրիգորյանն այդ հարցերի լուծումը՝ Բերձորի և Աղավնոյի հայաթափում՝ նոր փախստականներ Արցախից, Արցախի դատարկում, իսկ Արցախ-Հայաստան այսօրվա ճանապարհը հանձնվելու է Ադրբեջանին: Այլընտրանքային ճանապարհն ապագայում կարող է կտրվել ադրբեջանական զորքերի կողմից, եթե ռուս խաղաղապահները դուրս բերվեն այդտեղից:

Ցանկացած երկրի անվտանգության քարտուղար պետք է հզորացնի այդ երկրի անվտանգության մակարդակը, այլ ոչ թե թուլացնի այն և փորձի նորանոր զիջումները կոծկել և թեման «լղոզել» տարբեր ժամկետներ, թվեր նշելով:

ՔՊ-ն Արցախին իր քայլերով հասցրել է այնպիսի հարված, որ Արցախի վերջնական կործանում և հայաթափում տեղի չի ունենում միայն ռուսական խաղաղապահների առկայության շնորհիվ: ՀՀ հաջորդ իշխանությունները պետք է վերականգնեն Արցախի ՊԲ-ն, քանի որ Արցախն առաջին հերթին պետք է ունենա իր հզոր բանակը, իսկ ռուսական ռազմական ներկայությունը պետք է լինի լրացուցիչ անվտանգային գործոն:

Վահրամ Բագրատյան