Աղքատ ժողովրդին տրորում ու անցնում են մրջյունի պես․ քաղաքացին՝ իշխանությանը
Մեր ակցիան իր նպատակին կհասնի այն ժամանակ, երբ մեզ տներով ապահովեն։ Մենք ուզում ենք, որ ՊԵԿ նախագահը մեր հարցին պատասխան տա։ Այս մասին այսօր ՊԵԿ-ի դիմաց MediaHub-ի հետ զրույցում ասաց ՊՆ նախկին շենքի բնակիչներից մեկը։
Նշենք, որ ՊՆ նախկին շենքի բնակիչներն այսօր կրկին Պետական եկամուտների կոմիտեի առջեւ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով Ռուստամ Բադասյանից ներքեւ իջնել եւ բացատրություն տալ, թե ինչու է ՊԵԿ-ը իրենց «թափառական» դարձրել։
«Մենք սպասում ենք, որ դուրս գան, մի պատասխան տան, բայց տեսնում եք՝ ոչ մեկը չկա։ Մարդ չկա, որ այս երկրում դուրս գա ու մեզ պատասխան տա, իրենք գիտեն՝ բռնի ուժով , որ ժողովրդին հանեցին, հարցի լուծում է. ոչ, սա հարցի լուծում չէ՛»,-ասաց նա։
Քաղաքացին նշեց, որ իրենց իրավունքն են պահանջում։
«Բայց իրենք չկան, փախել են, ժողովրդի դռները կոտրել ու փախել են։ Միայն սա են կարողանում՝ ջարդեն, ծեծեն, ու ասեն՝ թող ժողովուրդը ապրի: Ո՞ւմ համար ապրի, իրե՞նց, որ դաչաներում են ապրում, իսկ աղքատ ժողովրդին տրորում ու անցնում են մրջյունի պես, ինչի՞»։
Նշենք, որ ՊՆ նախկին շենքի բնակիչներն այսօր կրկին Պետական եկամուտների կոմիտեի առջեւ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով Ռուստամ Բադասյանից ներքեւ իջնել եւ բացատրություն տալ, թե ինչու է ՊԵԿ-ը իրենց «թափառական» դարձրել։
Մանրամասները՝ տեսանյութում: