Ավտոբուս է շրջվել. կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայում ավտովթարի հետևանքով ավտոբուս է շրջվել:
Ինչպես հաղորդում է TRT Haber-ը, վթարը տեղի է ունեցել Իոզգաթ նահանգի Երքեյ շրջանում։
Միջադեպի հետևանքով մահացել է 1 մարդ, վիրավորվել 25 ուղեւոր։
Հաղորդվում է, որ Սիվասից Անկարա ուղեւորվող ավտոբուսը շրջվել է վարորդի կառավարումը կորցնելու հետեւանքով։
Դեպքի առթիվ կատարվում է հետաքննություն։
Իրադարձություններին արագ հետևելու համար միացեք MediaHub-ի տելեգրամյան ալիքին https://t.me/MediaHub1world