ՀՖՖ նախագահը հրաժարական կտա՞․ ինչ է կատարվում հավաքականում

ՀՖՖ նախագահը հրաժարական կտա՞․ ինչ է կատարվում հավաքականում

MediaHub.am-ի տեղեկություններով՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը առաջիկայում պատրաստվում է հրաժարական տալ։

Տեղեկությունը փորձեցինք ճշտել հենց Արմեն Մելիքբեկյանից, վերջինս պատասխանեց․

«Ես չեմ կարող Ձեզ հետ քննարկել, նախ՝ ես Հայաստանում չեմ, երկրորդ՝ պետք է բոլոր հարցերով մամուլի բաժին դիմեք»։

Մելիքբեկյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց լուրը։ 

ՀՖՖ մամուլի ծառայությունից էլ փոխանցեցին, որ հարցին կարող են միայն գրավոր պատասխանել։ 

Թե ինչ է կատարվում ՀՖՖ-ում՝  երկրպագուներին շատ է հետաքրքիր։ Պարտությունների շարանից հետո իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ժամանակից շուտ երկկողմանի դադարեցրեց համագործակցությունը ՀՖՖ-ի հետ։

Կապառոսին հրաժեշտ տվեցին, սակայն մինչև օրս ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ չունի։ Գլխավոր մարզչի նշանակման ձգձգումը գուցե պայամանավորված է հենց Մելիքբեկյանի սպասվող հրաժարականով։

Եթե լուրերը հաստատվեն՝ ստացվում է՝ նոր դեմքեր և նոր իրադարձություններ են սպասվում հայաստանյան ֆուտբոլային աշխարհում։

Լիաննա Թորոսյան