Բրեդ Փիթն ավարտու՞մ է կարիերիան

Բրեդ Փիթն ավարտու՞մ է կարիերիան

GQ ամսագրին տված հարցազրույցում հոլիվուդյան օսկարակիր դերասան Բրեդ Փիթը խոստովանել է, որ այժմ իր համար դժվար է նկարահանվել ֆիլմերում։

«Կարծում եմ՝ արդեն սպառվել եմ, կարիերայիս վերջին փուլում եմ գտնվում», - ասել է 58-ամյա հոլիվուդյան դերասանը: «Սա վերջին կիսամյակը կամ եռամսյակն է. Ի՞նչ կլինի այս հատվածում: Ինչպե՞ս եմ ցանկանում այն ​​նախագծել», - հռետորական հարց է տվել դերասանը:

Մինչ մեծ կինոյից հեռանալը, դերասանն անպայման կխաղա մի քանի ֆիլմերում։ Օրինակ՝ «Արագընթաց գնացք» մարտաֆիլմը կթողարկվի օգոստոսին, իսկ, Deadline-ի փոխանցմամբ, Apple-ը գնել է «Ֆորմուլա 1» ֆիլմի իրավունքները, որում գլխավոր դերը կխաղա Փիթը։

Դերասանը հավանաբար պրոդյուսերական աշխատանքով կզբաղվի։ Հիշեցնենք, որ նրան է պատկանում Plan B պրոդյուսերական ընկերությունը, որը վերջին 20 տարիների ընթացքում ունի 3 օսկարակիր ֆիլմ: