Բելառուսի ռազմական օդանավակայանում պայթյուններ են որոտացել Ղրիմի ավիաբազայի հարձակումից մեկ օր անց (տեսանյութ)

Բելառուսի ռազմական օդանավակայանում պայթյուններ են որոտացել Ղրիմի ավիաբազայի հարձակումից մեկ օր անց (տեսանյութ)

Մի քանի պայթյուններ են գրանցվել Բելառուսի ռազմական օդանավակայանի մոտ, որը ուկրաինական իշխանությունների կարծիքով օգտագործվել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի կողմից ուկրաինական տարածքի վրա հարձակումներ իրականացնելու համար։

Belaruski Hayun և Flagshtok Telegram ալիքները օգոստոսի 11-ին՝ այսօր, հայտնում են, որ գիշերը Բելառուսի հարավ-արևելյան Հոմել շրջանի Զյաբրաուկա ռազմական օդանավակայանից լսվել են պայթյուններ։

Բելառուսի ՊՆ հաղորդագրությունում ասվում է, որ օգոստոսի 10-ի, ժամը 23:00-ին հրդեհվել է մարտական ​​մեքենայի շարժիչը, ձեռնարկվել են հրդեհը մարելու միջոցառումներ՝ հավելելով, որ զոհեր և վիրավորներ չկան։

Հիշեցնենք, որ միջադեպ էր տեղի ունեցել նաև Ղրիմում՝ ռուսական ավիաբազայում, մի շարք պայթյուններ էին որոտացել որոնց արդյունքում ոչնչացվել էր առնվազն 9 ռուսական ռազմական ինքնաթիռ: Կիևը հրապարակայնորեն չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ղրիմում գտնվող Սակի բազայի վրա հարձակման փաստը։

Ավելի վաղ Ուկրաինացի պաշտոնյաները հայտարարել էին, որ Ռուսաստանը Բելառուսի օդանավակայանում հիմնել է «Իսկանդեր-Մ» և «Ս-400» շարժական հրթիռային համակարգերը՝ դրանք օգտագործելով Ուկրաինային հարվածելու համար. փոխանցում է Daily Mail-ը։

Տեսանյութը՝ այստեղ․