Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանում

Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանում

Ստամբուլից Մոսկվա թռչող ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Աստրախանում։ Չվերթի բոլոր ուղեւորները տարհանվել են օդանավակայանի տերմինալ, հայտնում է Baza Telegram ալիքը։

Վթարային վայրէջքի նախնական պատճառը եղել է թռիչքի ժամանակ օդանավի անսարքությունը։

Ժամը 18:45-ին ուղեւորներին տեղեկացվել է Աստրախանում չնախատեսված վայրէջքի անհրաժեշտության մասին։ Նշվում է, որ առավոտյան ժամը 2-ին նախատեսված է Մոսկվայից եւս մեկ չվերթ՝ ուղեւորներին մայրաքաղաք հասցնելու համար։