ՊԵԿ-ը Կենտրոնական բանկի հետ համատեղ նախաձեռնում է հանդիպում՝ հիմնադրամների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ

ՊԵԿ-ը Կենտրոնական բանկի հետ համատեղ նախաձեռնում է հանդիպում՝ հիմնադրամների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 14.00-ին տեղի կունենա հանդիպում՝ հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

ՊԵԿ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն hիմնադրամների և հասարակական կազմակերպությունների օրենսդրական անհրաժեշտ փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցեր։ ՊԵԿ ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի և Կենտրոնական բանկի մասնագետները hանդիպմանը կներկայացնեն նաև գործող կանոնակարգումները և դրանց առանձնահատկությունները։

Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել մինչև սեպտեմբերի 12-ը ներառյալ՝ կից ձևաչափին համապատասխան լրացնելով կազմակերպության ներկայացուցիչների տվյալները և ուղարկելով` [email protected]  էլ. հասցեին:

Հանդիպման անցկացման վայրը՝ ք․ Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 30 77 40 հեռախոսահամարով։

Ձևաչափը՝ այստեղ: