ՀՀ Կառավարությունը հաղորդագրություն է տարածել Փաշինյան-Էրդողան հանդիպումից

ՀՀ Կառավարությունը հաղորդագրություն է տարածել Փաշինյան-Էրդողան հանդիպումից

Հայաստան-Թուրքիա կարգավորման համատեքստում երկուստեք կարևորվել են ուղիղ շփումներն ու բարձր մակարդակի հանդիպումները: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից։
 
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը:
 
Շեշտվել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը:
 
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ: