Արմավիրի մարզում հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման հերթական դեպքը

Արմավիրի մարզում հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման հերթական դեպքը

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ քննարկել են  հրաժարական տալու իր մտադրության մասին, Կիևին Լոնդոնի շարունակական աջակցության երաշխիքները, ինչպես նաև Բրիտանիայում ուկրաինացի զինվորականների վերապատրաստման ակտիվացումը։

«Մենք խոսեցինք Մեծ Բրիտանիայում ուկրաինացի զինվորների վերապատրաստման  և այլ տարբեր ռազմական համագործակցության մասին: Ես հավաստիացումներ ստացա, որ բրիտանական աջակցությունն Ուկրաինային մնում է ամուր և անվերապահ», – գրել է Զելենսկին Twitter-ում:

Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը նույնպես հաստատել է Միացյալ Թագավորության կողմից Ուկրաինայի շարունակական աջակցության քննարկումը, անկախ նրանից, թե ով կդառնա Ջոնսոնի իրավահաջորդը։

Ջոնսոնը Զելենսկու հետ զրույցում նաև ասել է, որ Մեծ Բրիտանիան աշխատում է ուկրաինական զորքերի պատրաստման ընդլայնման ուղղությամբ, այդ թվում՝ միջազգային գործընկերների մասնակցությամբ։

«Վարչապետն այսօր կեսօրին զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Նա ընդգծել է ուկրաինացի ժողովրդին աջակցելու շարունակական հանձնառությունը և ասել, որ միանշանակ է վճռականությունը , անկախ նրանից, թե ով է լինելու Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը», – ասվում է Դաունինգ Սթրիթի հայտարարության մեջ:

Բացի դրանից, Ջոնսոնը «ողջունել է այսօրվա բազմակողմ համաձայնագրերի ստորագրման՝ արտահանման համար ռուսական արտադրանքի մատակարարման սահմանափակումները վերացնելու և Ռուսաստանից ուկրաինական հացահատիկի արտահանումը հեշտացնելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը։