ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական համակարգ կգործի

ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական համակարգ կգործի

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 3-ի նիստում հավանություն տվեց «ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրին:

Համաձայնագրի նախագիծը հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի ապրիլի 21-ի թիվ 11 կարգադրությամբ: Համաձայնագրի նախագիծը սահմանում է ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական համակարգ։

Համաձայնագրի հիմնական նպատակն է համակարգել և միավորել երրորդ երկրներ արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման հետ կապված բոլոր հարցերը, կարգավորել ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրող կազմակերպությունների գործունեությունը, վերացնել նշված ոլորտում առկա իրավական բացերը՝այդ թվում, անհրաժեշտության դեպքում հաստատել  ապրանքների ծագումը ապրանքների ծագման երկրի կողմից որոշված ևարտահանման ժամանակ կիրառվող ոչ սակագնային միջոցների ներդրման և արտահանման մաքսատուրքերի դեպքում։

Համաձայնագրով սահմանվում են անդամ պետություններից երրորդ երկրներ, որոնք չունեն ապրանքների ծագումը որոշելու իրենց «ներմուծման» կանոնները, արտահանվող ապրանքների ոչ արտոնյալ ծագումը որոշելու համար կանոններ։

Այդ կանոնները կիրառվելու են անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրելու համար, որոնք հետագայում օգտագործվելու են արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից՝ մի շարք երրորդ երկրներ ներմուծելիս իրենց ապրանքների ծագումը հաստատելու համար:

Համաձայնագրի դրույթներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ընձեռվում է Հատուկ կանոններ սահմանելու լիազորություն, որոնք կիրառվելու են Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման շրջանակներում անդամ պետությունների մաքսային մարմնի կողմից ապրանքների ծագումը հաստատելու անհրաժեշտության դեպքում, որն անհրաժեշտ է միայն այն ապրանքների համար, որոնց նկատմամբ կիրառվում են կարգավորման առանձին միջոցներ և միայն կարգավորման այդպիսի առանձին միջոցների գործողության ժամանակահատվածում։

Հատուկ կանոններն անհրաժեշտ են ապրանքների ծագումից կախված արգելքների և սահմանափակումների պահպանումը, ինչպես նաև հետագայում արտահանման մաքսատուրքերի վճարումը վերահսկելու համար: