Նախագահականը դեռ հայտարարություն չունի Եղիսաբեթ թագուհու դագաղի առջև նկարվելու մասով

Նախագահականը դեռ հայտարարություն չունի Եղիսաբեթ թագուհու դագաղի առջև նկարվելու մասով

Երեկ հեղինակավոր Daily mail պարբերականը մի հոդված էր նվիրել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին` «Հայաստանի նախագահ և Պուտինի դաշնակիցը լուսանկարվում է շրջապատի կողմից՝ Վեսթմինսթերյան սրահում թագուհու դագաղի առջև» վերտառությամբ։ 

Թե՛ միջազգային, թե՛ հայաստանյան մամուլը նկարը տարածեց՝ նշելով, որ նախագահը չի հարգել Եղիսաբեթ թագուհու մահը և արարողակարգ է խախտել։ 

MediaHub.am-ը փորձեց ՀՀ նախագահականից ճշտել, թե այս մասով արդյո՞ք հայտարարություն լինելու է։

Աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը հայտնեց, որ այս պահին դեռ հայտարարություն չունեն.

«Դրանով մեր մասնագետները զբաղվում են, մամուլի ծառայությունը զբաղվում է, որևէ խնդիր չկա»,-ասաց նա։ 

Սպասենք արձագանքին, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ ՀՀ նախագահի լոնդոնյան արկածները: 

Լիաննա Թորոսյան