«Էն մի թևով մայկեդ էնքան եմ գրկել, այնքան եմ հոտ քաշել` հոտդ կորելա, հիմա արտասուքիս հոտնա գալիս». զոհված զինծառայողի մոր հուզիչ գրառումը

«Էն մի թևով մայկեդ էնքան եմ գրկել, այնքան եմ հոտ քաշել` հոտդ կորելա, հիմա արտասուքիս հոտնա գալիս». զոհված զինծառայողի մոր հուզիչ գրառումը

Արցախյան 44-օրյա պատերզամում զոհված Սենո Երկանյանի մայրը՝ Մարիան գրում է.

«Սենս, իմ տղա, իմ անգին, առավոտ է արդեն 06։00, ես նստած եմ նկարիդ դեմ ու հիշում եմ անցյալը, հիշում եմ ամեն ապրածս օրը քեզ հետ, ամեն վայրկյանը։ 1 վայրկյան քեզ տեսնելու ու գրկելու համար կյանքս կտամ արևս,միայն 1 անգամ գոնե հոտդ քաշեմ։ Առանց քեզ կյանքը դժոխքի է նման։

Հոգնել եմ, մենակ նկարդ եմ տեսնում, ոչ խոսում ես, ոչ շարժվում։ Ախր դու ինձ նման աշխուժ էիր, նստել չէիր սիրում, անընդհատ պետք է շարժվեիր, բա հիմա անշարժ ժպտում ես ինձ։ Այնքան երկար եմ նայում նկարիդ ու հոգով ու մտքով հետդ խոսում, որ պահի տակ ինձ թվումա դու շարժվում ես, պատասխանում ես ինձ։ Սեն, այնքան քո կարիքն ունեմ, ախր դու մենակ տղա չես եղել ինձ համար, տղես, ախր դու իմ տղեն էլ էիր, իմ ընկերն էլ, ընկերուհին էլ, միշտ ամեն ինչ քննարկում էինք իրար հետ, միշտ 3 ով էինք որոշում կայացնում ամեն ինչում։ Հիմա քանդվելա սաղ։

Հիմա նստում եմ դիմացդ, նայում եմ նկարիդ ու խոսում, կիսվում, քննարկում հետդ, բայց պատասխան չեմ լսում։ Այնքան եմ սառած նայում դեմքիդ ու խոսում, որ պահի տակ անջատվում եմ,ու ձայնդ լսում, հետո ուշքի եմ գալիս` նորից նկարդ ուզում եմ մնամ տենց անջատված, որ ձայնդ լսեմ,որ զգամ քեզ։ Էն մի թևով մայկեդ էնքան եմ գրկել,այնքան եմ հոտ քաշել, հոտդ կորելա,հիմա արտասուքիս հոտնա գալիս։

Չեմ ուզում սենց ապրեմ։

Ումա՞ պետք իմ ապրելը` առանց քեզ։
Էս ի՞նչ կյանքա,որտեղ դու չկաս։ Ես մնացել եմ կիսատ։ Հոգնել եմ դերասանություն անելուց, ապուշ ժպիտից, որը ինձ խնդրեցիր, որ միշտ դեմքիս լինի, չպակասի, հոգնել եմ ուժեղ լինելուց(ուժեղ ցույց տալուց)։

Ուզում եմ կողքս լինես, գրկես, խոսաս հետս, ուզում եմ ձայնդ լսեմ, քեզ զգամ, ուզում եմ իրական ժպտամ, առանց դերասանություն անելու, ուզում եմ ապրեմ երջանիկ (քեզ հետ), քո մասին հոգ տանելով, քեզ գրկելով։

Ուզում եմ էլի ամեն առավոտ քո դրած սուրճը խմեմ ու սուրճի հետ քո համբյուրը կոնֆետի տեղը։
Ուզում եմ տեսնեմ քեզ, գրկեմ, զգամ։

Ուզում եմ էլի ասես. «Բարի լույս իմ աշխարհ։ Բարի լույս աշխարհի ամենա լավ ու սիրուն մայրիկին»:

Ա՜խ, Աստված իմ, այնքան շա՞տ բան եմ հա ուզում՞ Էլ չեմ դիմանում:

Մենակ ցավ,ցավ,ցավ:

Դե, հերիքա։

Հետ արի տղես ,էլ չեմ դիմանում,ես էլ եմ մարդ, էլ չեմ կարում դերասանություն անեմ,ուժերս պրծնումա, հոգնել եմ։

Երանի խոսք տված չլինեի քեզ տղես»։