«Ժուչո՞կ»՝ Գեորգի Ավետիսյանի աշխատասենյակում

«Ժուչո՞կ»՝ Գեորգի Ավետիսյանի աշխատասենյակում

MediaHub.am-ի տեղեկություններով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն իր աշխատասենյակում «ժուչոկ» է գտել, որից հետո ահազանգել է Ոստիկանություն։

Ըստ մեր աղբյուրների՝ «ժուչոկը» տևական ժամանակ եղել է աշխատասենյակում և մինչև դրա բացահայտելն արդեն վերջինիս նկատմամբ վարույթ նախաձեռնելու համար «հարմար տեղեկություններ են պարզվել»։ 

MediaHub.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այս տեղեկությունը, Գեորգի Ավետիսյանն արձագանքեց․ «Իմ աշխատասենյակից չեն գտել, մնացածը՝ ոստիկանության հետ, խնդրում եմ»։ 
Ճշտող հարցին, թե կառույցում Ավետիսյանի անձի հետ կապված այլ վայրում հայտնաբերվե՞լ է, վերջինս պատասխանեց՝ ոչ։ 

Ինչ վերաբերում է ոստիկանությանը, ապա գերատեսչությունից մեզնից, նախ, հետաքրքրվեցին, թե որ օրվա դեպքի մասին է խոսքը և ո՞ր բաժին են դիմել: Ըստ էության, ոստիկանությունից ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին մեր ունեցած տեղեկությունը:

Ուշագրավն այստեղ, ըստ էության, Ավետիսյանի պատասխանն է, որը մի կողմից հերքում է, սակայն մյուս կողմից ուղորդում ոստիկանություն:

Լիաննա Թորոսյան