ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը, հայտնում է ՌԴ ՊՆ։

Նշվում է, որ հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատում օգնություն է ցուցաբերում Ստեփանակերտում վառելիքով ցիստեռնի պայթյունի հետևանքով տուժած 22 տեղի բնակչի։

«Ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ղարաբաղի զինված կազմավորումները շարունակել են ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո զենքի և ռազմական տեխնիկայի հանձնումը»,– ասված է հաղորդագրության մեջ։ 

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման վայրում գտնվում է 522 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 293 երեխա։ Կազմակերպվել է նրանց բնակեցումը, սնունդը և բուժօգնությունը։