Հայաստանի պատգամավորների այցը Արցախ համաձայնեցված չի եղել խաղաղապահների հետ. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի պատգամավորների այցը Արցախ համաձայնեցված չի եղել  խաղաղապահների հետ. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է հաղորդագրությունը, թե ռուս խաղաղապահները կանխել են հայ պատգամավորների մուտքն Արցախ. «Ռուսական խաղաղապահ զորախումբը գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան: Նշված այցը նախապես համաձայնեցված չի եղել ԼՂՀ-ի հրամանատարության հետ:

Մենք կարծում ենք, որ ռուս խաղաղապահների գործողությունների մասին հայտարարությունները, որոնք իբր հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, չեն համապատասխանում իրականությանը։ Մենք ակնկալում ենք, որ, հաշվի առնելով ինչպես ՌԴ խաղաղապահ անձնակազմի պատասխանատվության գոտում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տեղի ունեցած միջադեպերը, երկու կողմերն էլ ձեռնպահ կմնան տարածաշրջանում իրավիճակն էլ ավելի սրող քայլերից»։