44 հարց, որից 41-ը՝ չզեկուցվող․ Կառավարության նիստի այսօրվա օրակարգը

44 հարց, որից 41-ը՝ չզեկուցվող․ Կառավարության նիստի այսօրվա օրակարգը

Կառավարության այսօրվա՝ օգոստոսի 18-ի նիստին քննարկվելու է 44 օրակարգային հարց, որոնցից միայն երեքն է զեկուցվող։

Այսինքն՝ 41 հարց կընդունվի փաթեթով՝ առանց նիստի ընթացքում ներկայացվելու և քննարկվելու։

Զեկուցվելու են «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ ու լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, գնման պայմանագրում փոփոխություններ կատարելու և մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու մասին և «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին հարցերը։

Նշենք, որ կառավարության նիստը վարելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։