Փաշինյանի աշխատանքին միանշանակ հավանություն է տվել հարցվածների միայն 11,9 տոկոսը

Այսօր «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց հերթական հետազոտության տվյալները:
Նա նշեց, որ ապրիլի 26-30-ն իրականացրել են 1100 հեռախոսային հարցում։
Հարցվածներից միայն 11.9 տոկոսն է միանշանակ հավանություն է տալիս վարչապետ Փաշինյանի աշխատանքին, 24.1 տոկոսը՝ ավելի շուտ հավանություն է տալիս, 12.3 տոկոսը՝ ավելի շուտ հավանություն չի տալիս, իսկ 38.7 տոկոսը ընդհանրապես հավանություն չի տալիս:
Կառավարության աշխատանքին հարցվածներից միանշանակ հավանություն է տալիս 10.8 տոկոսը, 21.8 տոկոսը՝ ավելի շուտ հավանություն է տալիս, 11.8 տոկոսը՝ ավելի շուտ հավանություն չի տալիս, իսկ 42.9 տոկոսը ընդհանրապես հավանություն չի տալիս: