Հումորով, ժպիտով ենք վերաբերում․ Հայկ Մամիջանյանը՝ ընդդիմադիրներին մանդատից զրկելու մասին

«Հումորով, ժպիտով ենք վերաբերում. մանդատ մեզ հայ ժողովուրդն է տվել, այլ ոչ թե ՔՊ-ականները, որ դրանից էլ մեզ զրկեն կամ չզրկեն»։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

«Բազմիցս արտահայտել ենք մեր վերաբերմունքը մանդատի՝ որպես պաշտոնի նկատմամբ, բնականաբար, այդ կեղծ օրակարգը մեզ հետաքրքրել չի կարող: Օրակարգ շեղելու հերթական սերիան է»,-ասաց պատագամավորը։

Նա ընդգծեց, որ մանդատը իրենց համար Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու գործիքներից մեկն է, այն էլ ոչ այդքան արդյունավետ։ Նա նաև ընդգծեց, որ խունտայի գործողությունները մեկնաբանել չեն ուզում, ավելի կարևոր հարցեր կան։

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Գևորգյան