Վաղը կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի ավագ տարիքի պատանիների առաջնությունը

Վաղը կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի ավագ տարիքի պատանիների առաջնությունը

Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է․

«Վաղը ժամը 14։00-ից Դինամո մարզահամլիրում կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի ավագ տարիքի պատանիների առաջնությունը, որին կմասնակցի մոտ 190 մարզիկ։ Այսօր կայացել է վիճակահանությունը։

Առաջնության արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի Իտալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը»։