Ինձ Փաշինյանը որևէ թուղթ չի փոխանցել․ Օսիպյանը՝ տարածվող տեսանյութի մասին (տեսանյութ)

Ինձ Փաշինյանը որևէ թուղթ չի փոխանցել․ Օսիպյանը՝ տարածվող տեսանյութի մասին (տեսանյութ)

Այս պահին լուրջ մոտեցում է անհրաժեշտ։ Այդ մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Նրա խոսքով՝ իրավապահները պետք է հիշեն, որ սխալ հրաման տալու դեպքում պատասխան են տալու։


«Թող իմ գործընկերները ուշադիր լինեն հրաման տալուց, թող ուշադիր լինեն»,- ասաց Օսիպյանը։


Դիտարկմանը, որ տեսանյութ է շրջանառվում, որտեղ կարծես երևում է, որ Փաշինյանն իրեն ինչ-որ թուղթ է փոխանցում, Վալերի Օսիպյանը արձագանքեց՝ ասելով, որ ինքն էլ է բազմիցս դիտել այդ տեսանյութը, բայց իրեն որևէ մեկը որևէ բան չի փոխանցել և ինքը տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը։


«Կգա ժամանակ, միգուցե ինքս էլ հնարավորություն կունենամ պարզելու, թե ում է ինչ փոխանցվել, բայց այս պահին ասում եմ այն, ինչ գիտեմ»,- ասաց նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: