Իլոն Մասկը հայտարարել է աշխատանքից հեռանալու մասին

Իլոն Մասկը հայտարարել է աշխատանքից հեռանալու մասին

Միլիրադատեր Իլոն Մասկը հայտարարել է կառավարական աշխատանքից հեռանալու մասին հինգշաբթի՝ մայիսի 29-ի գիշերը՝ իր X սոցիալական ցանցում:

«Քանի որ իմ՝ որպես հատուկ կառավարական ծառայողի ժամկետը մոտենում է ավարտին, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին՝ ինձ հնարավորություն տալու համար կրճատել անարդյունավետ ծախսերը», - գրել է նա։

Ձեռնարկատերը հավելել է, որ կասկած չունի իր ղեկավարած Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) «առաքելության» ապագայի վերաբերյալ: Նրա կարծիքով, այն «ժամանակի ընթացքում միայն կամրապնդվի՝ դառնալով ամբողջ կառավարության կյանքի ձև»։