Մեքենան բախվել է էլեկտրական վահանակին ու ծառին

Մեքենան բախվել է էլեկտրական վահանակին ու ծառին

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Սեբաստիա փողոցում՝ «Վեգա» խանութ-սրահի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրավահանակին, ապա՝ ծառին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շանշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չան։

Օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարեկային ծառայությունը ստացվել է տեղեկություն, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ վարորդի կողմից Nissan Tiida-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը, որից հետո այդ ավտոմեքենան վթարի վայրից հեռացել է։

Պարեկային ծառայությունը պարզում է վթարված ավտոմեքենայի վարորդի ինքնությունը։