Սիրիայի կառավարությունը պատրաստ է հրաժարական տալ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ենթակա Սիրիայի կառավարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում հրաժարական տալ։
Այս մասին Al Arabiya հեռուստաալիքին հայտնել է երկրի վարչապետ Մուհամեդ Ալ-Ջալալին։
Նրա խոսքով՝ իշխանության եկած զինված ընդդիմության հետ բանակցությունները շարունակվում են։ «Մենք պատրաստ ենք փոխանցել մեր լիազորությունները հենց որ մեզ դա խնդրեն»,- ասել է նա։