«Москва слезам не верит». Միրզոյանը ժպտում է Լավրովին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է ՀՀ: Օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: ՔՊ-ականների քայլերն աչքի են ընկնում իրենց հակասություններով, այսպես, ժամանակին ՌԴ դեսպանատան մոտ հակառուսական ակցիաներին մասնակցող Արարատ Միրզոյանն այսօր լայն ժպիտով դիմավորում է Լավրովին: 2018թ-ից ի վեր Փաշինյանն ու թիմն աչքի են ընկել ռուսական ինտեգրացիոն հարթակների (ՀԱՊԿ, ԵԱՏՄ) քննադատությամբ, իսկ այսօր «երգեր են ձոնում» Մոսկվային: Հանուն իշխանության ՔՊ-ականները պատրաստ են Զվարթնոցում դիմավորել այսօր Լավրովին, իսկ ապագայում Էրդողանին և Ալիևին՝ «խաղաղության դարաշրջան» աղետաբեր բանաձևի շրջանակներում:
Տարբեր արևմտյան ՀԿ-ների անդամներն այսօր հավաքվել են մի կտուրի տակ, որը կոչվում է ՔՊ: ՀՀ-ՌԴ կապերն իրոք պետք է միայն խորացնել, սակայն փաշինյանական խմբակը դա ի վիճակի չէ անել: Արտաքին քաղաքական կողմնորոշումներ չունեցող ՔՊ-ն պետք է հեռացվի՝ հանուն համազգային շահերի և Արցախի:
Վահրամ Բագրատյան