Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս երեք ամսով  

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս երեք ամսով  

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի վարույթում գտնվող՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով հերթական դատական նիստի ժամանակ դատավոր Վահե Դոլմազյանը Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված  կալանqի  ժամկետը երկարաձգեց ևս երեք ամիս։

Նշենք, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից մեկի վարույթում գտնվող քրեական վարույթով մեղադրյալ, իր եղբոր ընկերոջ և իր մտերիմ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունն իրեն մակագրվելու, ապա այն բավարարելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։