Վարչապետի որոշմամբ՝ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը կմեկնի Շվեյցարիա

Վարչապետի որոշմամբ՝ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը կմեկնի Շվեյցարիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը 3 օրով գործուղվելու է Շվեյցարիա:

ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված որոշման մեջ ասվում է.

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին 2022 թվականի հունիսի 10-12-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Լոզան)՝ Համաշխարհային հակադոպինգային (WADA) սիմպոզիումին մասնակցելու նպատակով:

2. Կարեն Գիլոյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն (Լոզան) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական
բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա
ժամկետում Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ
և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: